ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Էս խաշի սեզոնին ի՞նչ նիստ»

«Էս խաշի սեզոնին ի՞նչ նիստ»
22.11.2013 | 13:15

«Երիտասարդական խորհրդարան» ստեղծելու Հովիկ Աբրահամյանի գաղափարն այսօր լավագույնս ցուցանեց իր անհեթեթությունը: «Մեծերի» խորհրդարանն ինչ արեց, որ հիմա էլ երիտասարդներն իրենց արդարացնեն: Ի՞նչ պիտի սովորեն նրանք իրենց ավագներից, բայց պարզվում է՝ «սովորել» են:

Երիտասարդներն այսօր «աշխատանքի» էին եկել, այսինքն՝ նիստի: Սակայն այն կես ժամով ընդմիջվեց, քանի որ քվորում չկար: «Հազար ու մի գործ ունենք»,- նետեց գրանցված երիտասարդներից մեկը. հավանաբար բիզնեսը «կանգնում» էր առանց իրեն: Մյուսն էլ, որ նոր էր դահլիճ մտնում, հեգնեց. «Էս խաշի եղանակին ի՞նչ նիստ»: «Իմանայի՝ ընդմիջում է, ուշ կգայի, գործ ունեի, ասի` մտնեմ, հետո կգնամ»,- նետեց մյուսը: Հա, ամենակարևորը. Գալուստ Սահակյանին մի հարցում հաստատ փոխարինողների պակաս չի լինի: Մեկը մյուսի հետևից երիտասարդները զանգում-կանչում-հրավիրում էին նիստի իրենց գործընկերներին: Համ էլ ասում են՝ բան չեն սովորել: Սովորելը էլ ոնց է լինում: Թե չէ օրենք, քննարկում…
Կամաց-կամաց հավաքվեցին երիտասարդ խորհրդարանականները և կես ժամ հետո «բերման ենթարկվելով» ԱԺ` 87 պատգամավորով սկսեցին «օրենսդրական» աշխատանքով զբաղվել: «Մի քիչ նստենք, կես ժամից մանրից կգնանք»,- կես ժամ ընդմիջումը ԱԺ բուֆետում անցկացրած երիտասարդներից մեկը դահլիճ մտնելով ասաց իր ընկերներին: Մի բան էլ՝ երիտասարդները ավագներից շատ լավ են յուրացրել՝ գրանցումից անմիջապես հետո «թռնել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ